Գեղամ Մանուկյան․ ՔԿ-ն փաստում է՝ Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են
ՀՀ քննչական կոմիտեն հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով ՔԿ–ի պատասխանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր պատգամավորը գրություններ էր ուղարկել ԱԱԾ և դատախազություն՝ պահանջելով Փաշինյանի՝ «Հայաստան» դաշինքին ուղղված մեղադրական հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցել։
Մանուկյանի խոսքով՝ դատախազությունը պարզապես լռել է, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն էլ իր վրայից գցել է պատասխանատվությունն ու գրությունը փոխանցել ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ստացվել է պատասխանը։
«Քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել ՀՀ քրեադատավարական օրենքի համապատասխան կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։ Այն է՝ «Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»: Ասել է թե՝ Փաշինյանի ասածը հիմնազուրկ է և չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ ՀՀ քննչական կոմիտեն»,- գրում է Մանուկյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 12–ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն մեղադրեց ընդդիմությանը Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը բեմադրելու համար։ Նա նշեց, որ չի զարմանա, երբ պարզվի, որ հենց ընդդիմության շրջանակներից են վճարել Իրանի քաղաքացիներին, տարել, կանգնեցրել, երգել են տվել, նկարել են ու համացանցում տարածել, որ Իրանի հետ հարաբերությունները փչացնեն։
Փաշինյանը նաև հայտարարեց, թե ընդդիմադիրներն իրենց գործունեությամբ «маяк»-ներ են պահում ՀՀ տարածքում՝ ցույց տալով, թե որտեղ է պետք հարված հասցնել, և որ իրենց գործունեությամբ նաև ՀՀ-ն խոցելու լեգիտիմություն են ստեղծում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 16:22
СК счел необходимым проинформировать общественность о продолжении расследования событий ночи на 10 ноября 2020 г.
-
2025-05-22 16:22
Азербайджан, считающий себя «частью европейского наследия», также уничтожил бюст Шарля Азнавура в Степанакерте. Об этом сообщает омбудсмен по культурному наследию Армянского нагорья Овик Аванесов.
-
2025-05-22 15:08
В оккупированном Арцахе завершились совместные военные учения армии Азербайджана и сил специального назначения Корпуса стражей исламской революции Ирана «Араз-2025", сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-22 15:07
Правящая партия "Гражданский договор" готовится к выборам правления — будет новая программа и новый устав.