Սաակաշվիլիին ևս մեկ գործով են դատապարտել. քանի՞ տարի նա կանցկացնի բանտում
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Արդյունքում Սաակաշվիլին բանտում կանցկացնի ընդհանուր 12,6 տարի ( 4,6 տարուն գումարվել է «պիջակների» գործով 9 տարվա դատավճռից 8 տարի)։
Վրացական օրենսդրությամբ պատժի հաշվարկման ժամկետն իրականացվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, Վրաստանի նախկին նախագահն ազատ կարձակվի 2034 թվականին, եթե ներում չշնորհվի կամ պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի: Ներման մասին որոշումը կայացնում է Վրաստանի նախագահը, իսկ պայմանական ազատման վերաբերյալ՝ հանձնաժողովը, որն առաջնորդվում է հանցագործության ծանրությամբ, ռիսկերի գնահատմամբ և դատապարտյալի վարքագծով:
2021 թվականի սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Մինչ այդ նախկին նախագահը երկու քրգործերով արդեն իսկ հեռակա 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել։
2022 թվականի մայիսից Սաակաշվիլին պատիժը կրում է «Վիվամեդ» կլինիկայում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.