CNN Turk-ը Երևանի Կապույտ մզկիթը որպես թուրքական է ներկայացրել. վերջին մեդիատուրի հետքերով
CNN Turk լրատվական ծառայության տնօրեն Իդրիս Արիկանը Երևանում անցկացրած մեդիատուրի մասին իր ռեպորտաժում «պատմական թուրքական» է որակել ինչպես մայրաքաղաքն ընդհանուր առմամբ, այնպես էլ կենտրոնում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը։ Ռեպորտաժի այս հատվածը չի վրիպել ամերիկացի լրագրող Լինսի Սնելի ուշադրությունից, և նա այն տեղադրել է «X» սոցցանցի իր էջում:
Իդրիս Արիկանը եղել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբի կազմում, որոնք անցյալ շաբաթ հարցազրույց են վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Նրանք Երևան էին եկել հայկական կողմի հրավերով և ՀՀ բյուջեի հաշվին։
Այդ մեդիատուրի կազմակերպիչներից ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանել է, որ թուրքական հեռուստաալիքը սկզբում բավականին հավասարակշռված ռեպորտաժ է պատրաստել, այնուհետև ադրբեջանական կողմի ճնշմամբ նկարահանել է երկրորդ` կողմնակալ և հակահայկական նյութը, որտեղ ներառված է նաև մզկիթի մասին հատվածը։ Ավելի ուշ 2–րդ ռեպորտաժը հեռացվել է Youtube–ի ալիքից, սակայն այն մնացել է հեռուստաալիքի կայքէջում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.