Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 310-ի
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մահացածների թիվը հասել է 310-ի։ Տեղեկությունը հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը:
«Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հարյուրավոր վիրավորներ և անհետ կորածներ կան»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՑԱԽԱԼ-ը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագիրը:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվում են ՀԱՄԱՍ–ի օբյեկտներին, իսկ դրանց նպատակն է ազատ արձակել բոլոր առևանգվածներին։
Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Համաձայնեցված հրադադարի ավարտից հետո հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նոր ծրագիր է առաջարկել, քանի որ առայժմ անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Ըստ Նեթանյահուի գրասենյակի` Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ–ը՝ ոչ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 16:22
СК счел необходимым проинформировать общественность о продолжении расследования событий ночи на 10 ноября 2020 г.
-
2025-05-22 16:22
Азербайджан, считающий себя «частью европейского наследия», также уничтожил бюст Шарля Азнавура в Степанакерте. Об этом сообщает омбудсмен по культурному наследию Армянского нагорья Овик Аванесов.
-
2025-05-22 15:08
В оккупированном Арцахе завершились совместные военные учения армии Азербайджана и сил специального назначения Корпуса стражей исламской революции Ирана «Араз-2025", сообщают азербайджанские СМИ.
-
2025-05-22 15:07
Правящая партия "Гражданский договор" готовится к выборам правления — будет новая программа и новый устав.