Սրբուհի Գալյանը՝ նոր սահմանադրության մասին
«Ասելու եմ նույն բանը։ Այս պահին աշխատում ենք սահմանադրության տեքստի վրա»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա լրագրողների հարցերին ի պատասխան, թե այս պահին ի՞նչ ձևաչափով են քննարկումները, Սահմանադրության տեքստի մշակման ո՞ր փուլում եք գտնվում, դժկամորեն նշեց․ «Դեռ չեղած տեքստի վերաբերյալ մեկնաբանություն անել չեմ կարող»։
Լրագրողների փաստմանը՝ Դուք պիտի տեքստը գրեք, ինչպե՞ս պետք է գրեք Սահմանադրության տեքստը, որ ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, համապատասխանի տարածաշրջանային նշանակությանը, Սրբուհի Գալյանն այսպես արձագանքեց․ «Ես քանիցս նշել եմ, որ տեքստի վերաբերյալ չեմ ասելու որևէ բան, որ հետո խնդիրների առաջ չկանգնենք։ Կներկայացնենք մարդկանց, երբ պատրաստ լինենք ներկայացնել։ Սահմանադրությունն ընդունելու կամ չի ընդունելու ժողովուրդը»։
Լրագրողների հարցին՝ Անկախության հռչակագիրը հանելով՝ Սահմանադրությունը կհամապատասխանեցնե՞ք «տարածաշրջանային նշանակությանը», Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Այս պահին տեքստի հետ կապված որևէ բան որոշված չէ»։
Ի՞նչ է նշանակում «տարածաշրջանային նշանակության Սահմանադրություն»՝ Փաշինյանի այս ձևակերպման մասին հարցին ի պատասխան նախարարն ասաց․ «Խաղաղությանը, խաղաղության պայմանագրին և խաղաղության գործընթացներին միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չե՞ն լինելու, օրինակ՝ Արցախի հետ կապված, Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Մենք մեր սահմանների տերն ենք, և այդ սահմաններն արտացոլված են համապատասխան քարտեզներում»։
Լրագրողները կրկին հետաքրքրվեցին՝ ի վերջո գործող Սահմանադրությունն ինչո՞վ է խանգարում «տարածաշրջանային նշանակությանը», որ որոշվել է փոխել Սահմանադրությունը, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Այն, որ գործող սահմանադրությունը մեր ընկալմամբ և մեր պետական մարմինների մեկնաբանությամբ՝ այդ թվում ՍԴ-ի, չի կարող խանգարել խաղաղության գործընթացին, փաստ է։ Մեր դիրքորոշումը դա է։ Եվ մեր շեշտադրումը դա է»։
Լրագրողները կրկին հետաքրքրվեցին՝ եթե Սահմանադրությունը չի խանգարում խաղաղության գործընթացին, այդ դեպքում ինչո՞ւ են փոխում, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Միայն Սահմանադրությունը չէ խնդիրը։ Կասկածից վեր է և խնդրային չէ իմ այն դիրքորոշումը, որ մենք՝ բոլորս մեր վարքագիծը պիտի կառուցենք այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը։ Խնդիրը մեր գործելաոճին է վերաբերում՝ որպես քաղաքացիներ և կառավարություն։ Մենք այն կառավարությունն ու երկիրն ենք, որը միտված է խաղաղության վերջնական հաստատմանը»։
Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 15:01
Азербайджанский «демократ» на конференции БДИПЧ ОБСЕ угрожал Армении. Об этом сообщает фонд «Гегард».
-
2025-06-04 14:59
В Грузии с 1 июля закрывается информационный центр НАТО и ЕС.
-
2025-06-04 14:57
Спецпредставитель президента США по Украине Кит Келлог выразил уверенность, что новые санкции США против России готовы. Как передает Арменпресс, об этом сообщил Fox News.
-
2025-06-04 14:55
В Национальном собрании продолжается обсуждение годового отчёта о выполнении государственного бюджета за 2024 год. Министр финансов Ваагн Ованнисян представил подробный доклад, в котором осветил основные макроэкономические показатели, структуру формирования доходов, направления налоговой и таможенной политики, а также данные по расходам и дефициту.