Օվերչուկю ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը ոչ ոք չի փակել
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը ոչ ոք չի դադարեցրել, թեև այս փուլում այն գտնվում է «քնած» վիճակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ուղիղ շփվել միմյանց հետ, արդյոք կլուծարվի՞ եռակողմ աշխատանքային խումբը։
«Նախ, շատ լավ է, որ ուղիղ շփում է ընթանում, դա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն ստեղծվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությամբ... Ըստ էության, հիմա այն գտնվում է «քնած» վիճակում, դա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ գործընկերների միջև այդ թեմայով շփումներն կան», - ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը ոչ ոք չի փակել, և «եթե գործընկերները դիմեն մեզ, ու մենք ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա, իհարկե, հաճույքով կշարունակենք այդ աշխատանքը»:
Ընդ որում, նա հստակեցրել է, որ եռակողմ հանձնաժողովի գործունեության վերականգնման հարցը կախված է գործընկերներից։
2021 թվականի հունվարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատումն է: Ռուսաստանի կողմից խմբի նախագահը Օվերչուկն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.