Հալեպի Հայոց թեմի առաջնորդը մասնակցել է միջազգային օդանավակայանի վերագործարկմանը
Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը մասնակցել է տեղի օդանավակայանի վերագործարկման արարողությանը։ Այս մասին հաղորդում է հայկական «Գանձասար» թերթը:
Առաջին ինքնաթիռը Հալեպի միջազգային օդանավակայան է ժամանել մարտի 18-ին Դամասկոսից: Բացման արարողությանը մասնակցել են նահանգի ղեկավարությունը, Հալեպի մուֆթին, ինչպես նաև տեղի հայկական, ասորական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները:
Սիրիայի իշխանությունները հույս ունեն, որ օդանավակայանի աշխատանքի վերսկսումը կօգնի հայրենիք վերադարձնել պատերազմից փախած սիրիացիներին, ինչպես նաև կդյուրացնի միջազգային կազմակերպություններից մարդասիրական օգնության ստացումը:
Արքեպիսկոպոս Աշգարյանը շնորհավորել է ներկաներին օդանավակայանի բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս իրադարձությունը կխթանի Սիրիայի կայունության և բարգավաճման ապահովումը, և տարբեր ազգությունների և դավանանքների մարդիկ կկարողանան ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների աշխատանքը վերականգնելու հարցում օգնություն է ցուցաբերում Սիրիայի նոր իշխանություններին:
Հալեպի օդանավակայանում տեղադրվել են ուղեբեռի ստուգման և ուղևորների գրանցման նոր համակարգեր, թարմացվել են ընդունարանները, իսկ ներքին տարածքները մասամբ վերակառուցվել են ըստ անվտանգության ժամանակակից նորմերի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.