Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 25-ին տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում է «Une vie d'amour» («Սիրով լի կյանք») խորագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների շրջանակում։
Շառլ Ազնավուրի հարուստ և յուրօրինակ երաժշտական ժառանգությունը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. մենակատարներ՝ Ինգա Արշակյան, Գոռ Սուջյան, Գուրգեն Բավեյան և Ժյուլ Գրիզոն:
Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի սիրված և ճանաչված երգերը, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային երաժշտարվեստում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.