Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանն ու տեղը զորանոց կառուցել
Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղում ադրբեջանցիները քանդել են Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը: Այս մասին գրում է «Հրապարակը»՝ վկայակոչելով Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանին։
«Որ նայում ենք` գերեզմանոցը տեղում է, երևում է, բայց իրենք շինություն են կառուցել՝ մնալու տեղ՝ казарма, էլի, անզեն աչքով տեսնում ես»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է 2022 թ. մարտի 14-ից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքին, որտեղ նաև գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրի ակունքը, եկեղեցին։
Գյուղի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ մինչև վերջերս հուշարձանը տեսել են գյուղից։ Բայց արդեն մեկ ամիս է, ինչ այն չի երևում, ու հենց դա է հուշել, որ հուշարձանը քանդել են։
Նշենք, որ Ներքին Հանդի շրջան Ադրբեջանը ներխուժել է 2021 թվականի գարնանը։ իսկ 2022 թվականին այն մեծացրել է օկուպացիայի տարածքը՝ վերահսկողության տակ վերցնելով խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.