Աննա Վարդապետյանի դեմ հերթական դատական հայցն է ներկայացվել
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ հերթական հայցադիմումն է ներկայացվել դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալները: Մասնավորապես Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազ Արտակ Հովհաննիսյանը, որը գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունվարի 31-ի հրամանով ազատվել է պաշտոնից, դիմել է Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու որոշումը, պաշտոնից ազատելու հրամանը, ինչպես նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամակահատվածի համար միջին աշխատավարձը և վերականգնել նախկին աշխատանքում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ.Ստեփանյանի, մարտի 3-ին հայցադիմումն ընդունել է վարույթ:
Դատարանը պատասխանող ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել մեկշաբաթյա ժամկետում դատարանին տրամադրել վիճարկվող անիրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, դատախազին ծառայությունից ազատելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված վեճի հետ կապված՝ պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները:
Նշենք, որ Արտակ Հովհաննիսյանը Աննա Վարդապետյանի հրամանով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին էր նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 16-ին:
Դատախազութան կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Արտակ Հովհաննիսյանը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ իրավական հիմքի՝ երկու աշխատանքային օր չի ներկայացել աշխատանքի:
Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի հունվարի 30-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը և գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշմամբ՝ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում» տեսակի կարգապահական տույժ: Նույն օրը գլխավոր դատախազի հրամանով՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից:
Նշենք, որ ներկայումս Աննա Վարդեպետյանի և գլխավոր դատախազության դեմ մի քանի տասնյակ հայցադիմումներ են քննվում դատարաններում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.