Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ Է ԹՐԱՄՓԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՆՑ ԱՅՍՊԻՍԻՆ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որ քաջատեղյակ է ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, անդրադարձել է Թրամփ-Զելենսկի հարաբերությունների պատճառներին.
«2024թ. նոյեմբերի ընտրություններին ընդառաջ Զելենսկին ԱՄՆ-ում էր։ Նրա քաղաքական շփումները Թրամփի թիմը մեկնաբանում էր իբրև թաքնված քարոզ Հարիսի օգտին, չնայած Զելենսկին հանդիպել էր թե՛ Թրամփին, թե՛ Հարիսին։ Այս այցին ամերիկյան մամուլն ու քաղտեխնոլոգները հետևում էին աննախադեպ ուշադրությամբ։
Իրականում Թրամփի խիստ բացասական վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ շատ խոր արմատներ ունի։
2019թ. Թրամփը խնդրել էր Զելենսկուն հետաքննել Բայդենի և նրա որդի Հանթերի գործունեությունը և մերժում էր ստացել, ինչի արդյունքում ներքաղաքական ճգնաժամն այնքան խորացավ, որ այս սկանդալի հետևանքով Թրամփին ենթարկեցին իմփիչմենթի։ Այս էջը համարվում է Թրամփի նախագահության ամենաամոթալի էջը:
Ըստ էության, հենց այս պատճառով նա Զելենսկուն համարում է 2019թ. իր դեմ իրականացված իմփիչմենթի հիմնական մեղավորը։
Անձնական բացասական վերաբերմունքը, բնականաբար, միակ պատճառը չէ, սակայն Թրամփի նման տեսակի անձնավորված մոտեցումը ևս անհրաժեշտ է հաշվի առնել՝ նրա քաղաքական հայացքներն ու հոգեբանական դիմանկարը ճիշտ գնահատելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.