ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱՆԳԱՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ ԲԱՔՎԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Է
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հրաժարվել ադրբեջանական գործողությունների դատապարտումից և անուղղակի արդարացնել Ադրբեջանի ոտնձգությունները։
Երկրորդ գանգատը վերաբերում է Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին ու բանտարկությանը։
Հրաժարվել այս գանգատից, նշանակում է հիմնավորել Արցախի գոյությունը հանցագործություն համարող Ադրբեջանի մեղադրանքը, դեռ ավելին՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ ճանաչել հանցակիցներ։
Երրորդ գանգատը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին։
Հրաժարվել այս գանգատից, կնշանակի լեգիտիմացնել ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում։
Նշենք, որ այս պահին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։
Բացի այդ, Հայաստանն ունի նաև 1990-ականներից Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներ։
Չորրորդ գանգատը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2022 թվականի մարտից հետո ծավալված իրադարձություններին, որը ներառում է Փառուխ և Քարագլուխ գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերը, Լաչինի միջանցքի արգելափակումը, Արցախի շրջափակումը, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանության փուլը:
Հրաժարվել այս գանգատից, կնշանակի արդարացնել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, ռազմական ագրեսիան ՀՀ տարածքում։
Նշենք, որ մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը ներկայացվել է ռասսայական խտրականության բացառման կոնվենցիայի հիմքով։
Այս գանգատը վերաբերում է նաև արցախցիների գույքային պահանջներին։
Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիների մեծամասնությունը որպես գույքային պահանջ միջազգային դատարան առանձին հայցեր չի ներկայացրել այն ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունն իրենց անունից կներկայացնի իրենց շահերը, իսկ այս գանգատից հրաժարվելու դեպքում արցախահայերի գույքային իրավունքները կմնան չպաշտպանված։
Նշենք, որ 2020 թվականի պատերազմի մասով հայցեր ներկայացնելու ժամկետներն անցել են, և եթե Հայաստանը հրաժարվի այս գանգատից, ապա անհատները զրկված են լինելու դատարան դիմելու հնարավորությունից։
Այսպիսով, հրաժարվելով Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից, Հայաստանի գործող իշխանությունները փաստացի օգնում են Ադրբեջանին լեգիտիմացնել Արցախի, Հայաստանի Հանրապետության և հայության դեմ իրագործած հանցագործությունները և սրբագրել պատերազմական հանցագործություններ ու էթնիկ զտումներ իրականացնող բռնապետի իմիջը։
Իշխան Սաղաթելյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.