Հովիկ Աղազարյան․ Եթե ՔՊ-ն Գյումրիում պարտվի, արտահերթ ընտրություններ են լինելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես կարծում եմ՝ ԱԺ-ն համաձայնություն կտա ինձ անձեռնմխելիությունից զրկելուն, որովհետև ՔՊ խմբակցության պատգամավորների ցանկում ընդամենը մի քանի հոգի են, որ իրավաբաններ են և կարող են այս կամ այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն, և հետևաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց, պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ դա քաղաքական որոշում է. «Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, և դրա համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ՝ Գյումրի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների: Հետևաբար բոլորը այդ թվում նաև ես զրկվում ենք մանդատից»:
Աղազարյանը վստահ է, որ եթե ՔՊ-ն Գյումրիում պարտվի, արտահերթ ընտրություններ են լինելու. «Չեմ ասի ինչ հիմքով, դա կասեմ երբ որ այդ բանը տեղի ունենա: Չեմ ուզում հուշեմ, որովհետև ես չեմ ուզում որ լինեն արտահերթ ընտրություններ»:
Հարցին՝ ի՞նչ վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանն այսօր, Աղազարյանը պատասխանեց. «Առաջվա համեմատությամբ ցածր է, բայց բոլոր դեպքերում ամենաբարձր ռեյտինգը նա ունի:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.