Փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5-տոկոսանոց քվոտա կստանան
2025 թ. հունվարի 1–ից ԱԱՀ դաշտ տեղափոխված փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5 տոկոսանոց քվոտա կստանան։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից 2025 թ. հունվարի 1–ից տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ և վճարում են 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։ Փաստաբանները նշել էին, որ այսպիսով այլևս չեն կարող անվճար փաստաբանական ծառայություններ մատուցել, քանի որ ԱԱՀ համակարգն ունի կարգավորում, ըստ որի` եթե դու անվճար իրավաբանական օգնություն ես տրամադրում, ապա պետք է վճարես այդ ծառայության 20 տոկոսը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ հաշվի են առել փաստաբանների դժգոհությունները` կապված անվճար ծառայությունների մատուցման հարկման հետ, և այդ պատճառով նոր առաջարկով է ՀՀ կառավարությունը հանդես գալիս։
«Եթե հաշվետու ժամանակահատվում ԱԱՀ–ով հարկվող փաստաբանական բոլոր ծառայությունների ընդհանուր արժեքը չի գերազանցում հարկման բազայի 5 տոկոսը, ապա անվճար ծառայությունները չեն հարկվի։ Եթե գերազանցվի 5 տոկոսի շեմը, ապա ԱԱՀ կգանձվի միայն գերազանցված հատվածով»,– հայտարարեց նախարարը։
Ի դեպ, փետրվարի սկզբին ՀՀ ֆինանսների նախարարությունը փաստաբանների հետ քննարկմանը նշել էր, որ կա անվճար ծառայություններ մատուցելու տարբերակ, որը հնարավոր է ինչպես Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, այնպես էլ ստեղծել ՀԿ ու այդպիսով անվճար ծառայություն մատուցել։ Փաստաբանները մերժել էին այս առաջարկը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց օրենսդրական այս փոփոխությանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 09:21
Армения стала первой в регионе страной, которая начала устанавливать автоматизированные дефибрилляторы для оказания неотложной помощи на улице. Так, 20 стендов с портативными устройствами уже размещены в центре Еревана. Об этом Sputnik Армения сообщила замглавы управления здравоохранения мэрии Еревана Анаит Чархифалакян.
-
2025-05-03 09:19
Я внимательно и с обеспокоенностью слежу за уголовным делом в отношении Анара Мамедли. Об этом заявил комиссар Совета Европы по правам человека Майкл О'Флаэрти.
-
2025-05-03 09:18
До 1,6 тыс. человек лишили гражданства Грузии за прошлый год. Об этом говорится в материалах Национальной службы статистики Грузии «Сакстат», передает «Новости Грузия».
-
2025-05-03 09:15
Проведена операция против нарушителей государственной границы в Каспийском море. Об этом сообщают азербайджанские СМИ со ссылкой на пограничную службу Азербайджана.