Շվեյցարիայում մերժել են Կիևին լրացուցիչ 5,5 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու առաջարկը
Շվեյցարիայի խորհրդարանի ազգային խորհուրդը (Մեծ պալատ) դեմ է քվեարկել Կիևին 4,8 մլրդ շվեյցարական ֆրանկ (5,5 մլրդ դոլար) լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու 2 միանման առաջարկներին: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի խորհրդարանի կայքին։
Առաջարկություններին դեմ է քվեարկել խորհրդի պատգամավորներից 111–ը, կողմ՝ 73–ը, 4-ը ձեռնպահ են մնացել:
Արտաքին գործերի ազգային խորհրդի կոմիտեն նշել է, որ կառավարությունն Ուկրաինային արդեն 1,5 մլրդ ֆրանկի (1,7 մլրդ դոլար) վարկ է տրամադրել պակաս զարգացած երկրներին օգնություն ցուցաբերելու ծրագրերի շրջանակում: Կոմիտեն կարծում է, որ հավելյալ օգնության առաջարկներն ավելորդ են դառնում այդ համատեքստում։
Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Իգնասիո Կասիսի խոսքով՝ երկու առաջարկներն էլ խորհրդարան են ներկայացվել երկու տարի առաջ, այդ ժամանակից ի վեր շվեյցարական իշխանություններն արդեն զգալի միջոցներ են հատկացրել Կիևին:
2024 թվականի ապրիլի 10-ին Դաշնային խորհուրդը որոշել է մինչև 2036 թվականը Կիևին ֆինանսական աջակցություն ցուցաբերել 5 միլիարդ ֆրանկի (5,55 միլիարդ դոլար) չափով։ Կառավարության տվյալներով՝ համադաշնությունն Ուկրաինային արդեն մոտ 3 մլրդ ֆրանկ (3,3 մլրդ դոլար) է տրամադրել երկիրը վերականգնելու և այլ միջոցներ ձեռնարկելու համար։ Միայն միգրացիայի հարցերով պետական քարտուղարությունը մոտ 2,5 մլրդ ֆրանկ (մոտ 2,8 մլրդ դոլար) Է հատկացրել ուկրաինացի փախստականներին ընդունելու և աջակցելու համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 11:34
Республиканский центр спелеотерапии (лечебных соляных пещер) в Ереване выставят на приватизацию. Постановление об этом было принято на заседании правительства в четверг.
-
2025-05-22 11:32
В Армении отменят квоты на завоз свиней. Постановление об этом было принято на заседании правительства в четверг. Квота была введена в ноябре 2024 года, для защиты внутреннего рынка. После этого импорт (в дополнение к местному свиноводству) стал осуществляться из России. Однако с ноября 2024 года по апрель 2025-го рубль укрепился к армянскому драму почти на 25%, что сделало импорт из России невыгодным.
-
2025-05-22 11:31
С 22 мая посетители Парка 2800-летия Еревана смогут не только насладиться чистым воздухом и приятной атмосферой, но и услышать и увидеть новую световую и музыкальную насыщенную программу с участием фонтанов.
-
2025-05-22 11:28
Около Еврейского музея в Вашингтоне были убиты два сотрудника посольства Израиля. Об этом в соцсетях написала министр внутренней безопасности США Кристи Ноэм.