Հայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքին
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված 41 թերությունները շտկվել են և կատարված աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հայտն արդեն ուղարկվել է Եվրամիություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ներկայացնելով Հայաստանի ավիացիոն ոլորտում միջազգային ստանդարտների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները։
«Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվել է Հայաստանում ավիացիոն ոլորտի միջազգային ստանդարտների և պահանջների համապատասխանության աուդիտ, որի շրջանակում ավիացիոն պատահարների քննության ոլորտում արձանագրված մի շարք թերությունների վերացման ուղղությամբ մշակվել էր միջոցառումների մի մեծ պլան։ Այս պահի դրությամբ 41 արձանագրված թերությունները շտկվել են և կատարված աշխատանքի մասին հայտն ուղարկվել է Եվրոպական Միություն։ Սպասում ենք գործընկերների արձագանքին»,- ասաց Ղալեչյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.