Ռուբեն ՄԽԻԹԱՐՅԱՆ․ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԵՂԾՎԵՆ, ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԴԱՌՆԱ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համոզված եմ, որ եթե ընտրությունները չկեղծվեն, Գյումրիի քաղաքապետ կդառնա ընդդիմադիր թեկնածուն: Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Միաժամանակ նա չի բացառել, որ ընտրությունները կկեղծվեն։ «Ես իրավունք ունե՞մ այդպես մտածելու, եթե երկրի ղեկավարը 7 տարվա ընթացքում բազմիցս ստել է»,- հռետորական հարց է տվել Մխիթարյանը։
Նա հայտնել է, որ իշխանությունները անսահմանափակ գումարներ են ներդրել նախընտրական քարոզարշավում, և որ աներևակայելի մասշտաբներով օգտագործվում են նաև վարչական ռեսուրսները։
«Իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կիրառում է վարչական ռեսուրսներ և անհայտ ծագման գումարներ է ծախսում քարոզարշավի վրա։
Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են եղել պոլիկլինիկաների և մանկապարտեզների տնօրեններ։ Ի՞նչ է սա, եթե ոչ վարչական ռեսուրսի օգտագործում։ Չեմ կարծում, որ այդ մարդիկ իրենց կամքով են ներառվել ցուցակում։ Իշխանությունները շաբաթը 2-3 անգամ նախարարներ են ուղարկում քաղաք։ Սա վարչական ռեսուրսի օգտագործո՞ւմ է, թե՞ ոչ։ Մինչ Սարիկ Մինասյանի՝ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը, այդ մարդիկ Գյումրու տեղն էլ չգիտեին։
Ավելի վաղ իշխանությունները ստեղծել էին Գյումրու զարգացման կոմիտե։ Ի՞նչ են արել նրանք այս ընթացքում։ Իսկ հիմա, իրար հերթ չտալով, սլանում են քաղաք։
Նախարարը գալիս է Գյումրի՝ մանկապարտեզի բացմանը մասնակցելու համար, մինչդեռ իշխանությունները խոստացել են այստեղ չոր նավահանգիստ կառուցել և 20 հազարից մինչև 40 հազար նոր աշխատատեղ ստեղծել»,- ընդգծել է Գյումրիի քաղաքապետի թեկնածուն։
Մխիթարյանը նշել է, որ իշխանությունները Գյումրիին խոստանում են նույն բանը, ինչ բազմապատիկ խոստացել են Վանաձորին, Երևանին և դեռ ավելին Հայաստանին ու Արցախին։
Նա համոզմուն է հայտնել, որ մասնակցությունն այս անգամ կլինի ակտիվ և ավելի բարձր, քան նախորդ ընտրություններում։
Քաղաքական գործիչը հավելել է, որ իրական պատկեր ձևավորելու, ինչպես նաև ապագա համայնքի ղեկավարի համար լեգիտիմության բարձր մակարդակ ապահովելու համար առավելագույն թվով ընտրողների մասնակցություն է անհրաժեշտ։
«Ամենացածր մասնակցությունը գրանցվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 2021 թվականին, երբ մասնակցել է 26 հազար մարդ, բայց հիմա հույս ունենք, որ կմասնակցի մինչև 35 հազար ընտրող»,- նշել է նա։
Մխիթարյանը պարզաբանել է, որ եթե ընդդիմադիր թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ լինեն իր ընտրողների ձայները, ինքը դրանք կտա այն ուժերին, որոնք դրա կարիքը կունենան։
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ եթե այդ ձայներն անհրաժեշտ լինեն «Իմ հզոր համայնք» կուսակցությանը, ապա մյուս ուժերը նույնպես կտան իրենց ընտրողների ձայները։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ քաղաքում ընտրությունները տեղի են ունենալու մարտի 30-ին, քարոզարշավը մեկնարկել է մարտի 15-ին։ Դրանց մասնակցում է ինը քաղաքական ուժ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 18:20
В Кремле подтвердили, что российская сторона передала Киеву список людей для обмена по формуле "тысяча на тысячу", и заявили, что ждут встречный список от Украины.
-
2025-05-22 18:18
22 мая, в ознаменование 101-летия со дня рождения Шарля Азнавура, в знаменитом парижском районе Монмартр состоялась торжественная церемония открытия бельведера, названного в честь знаменитой песни великого артиста «богема», места с одним из лучших видов на Париж из этого района. Об этом сообщает посольство Армении во Франции.
-
2025-05-22 18:16
Армянский пленный Виген Эулджекчян, приговоренный в Азербайджане к 20 годам заключения, переведен в больницу. Об этом соратница бывшего госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна, сооснователь партии "Страна для жизни" Мане Тандилян сообщила в соцсети.
-
2025-05-22 18:13
В январе–апреле 2025 года объемы теневого оборота в Армении выросли по сравнению с аналогичным периодом 2024 года на 84 млрд драмов — рост составил 146%, или почти в 2,5 раза. Об этом сообщил председатель Комитета государственных доходов Эдуард Акопян на пресс-конференции в четверг.