Ստամբուլում իրավիճակը թեժացել է. բախումներ են սկսվել ցուցարարների և ուժայինների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստամբուլում իրավիճակը շարունակում է թեժանալ, այսօր բռնկված բողոքի ակցիաները վերաճել են ցուցարարների և ոստիկանության բախումների:
Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի, որն ապագա նախագահական ընտրություններում համարվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցը:
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ հազարավոր ուսանողներ փողոց են դուրս եկել։ Նրանք ճեղքել են ոստիկանական պատը, իսկ ուժայիններն ի պատասխան արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։
Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Անկարայում։
Հիշեցնենք` ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:
Իմամօղլուի և քրեական գործով անցնող մյուսների ձերբակալման լայնածավալ գործողությանը զուգահեռ իշխանությունները մարտի 19-23-ը Ստամբուլում հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել: Քաղաքի որոշ փողոցներ փակվել են, մետրոպոլիտենի մի քանի գծեր դադարեցրել են աշխատանքը, ամբողջ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.