Տիգրան Աբրահամյան. Քաղաքական իշխանությունը հովանավորում է այս խոշտանգումները
«Ժողովրդավարությունը Հայաստանում վաղուց խոր անցյալում է մնացել։ Երբ այս միջադեպին ենք նայում, ինձ համար որպես զուգահեռ գալիս է Սամվել Վարդանյանի հետ կապված միջադեպը. նա ոստիկանության հսկողության տակ գտնվելու ժամանակ էր հենց խոշտանգվել»։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում այս խոշտանգումների ալիքը կրում է համակարգված բնույթ, և ստեղծված իրավիճակով քաղաքական իշխանությունը հովանավորում է այս խոշտանգումները, դրանք իշխանության դեմքն են դարձել»,–հավելեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ Քննչական կոմիտեի մոտ՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։
Բողոքի ակցիայի ավարտին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ վաղը ժամը 17։30-ին Տիգրան Ուլուբաբյանի հարցաքննությունն է տեղի ունենալու, և կոչ արեց քաղաքացիներին վաղը նույնպես հավաքվել ՔԿ–ի դիմաց և պահանջել պատժել նրան խոշտանգած ոստիկաններին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.