Թեհրանի խորհրդանիշներից մեկը` «Ազադի» աշտարակը, լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
«Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ «Նովրուզ շնորհավոր»` վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ իրանական Ամանորը` Նովրուզը, նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, ինչը սովորաբար տեղի է ունենում մարտի 21-ին կամ նախորդ/հաջորդ օրը։ Նովրուզ նշանակում է նոր օր։
Այս օրերին Իրանի փողոցներն ու շուկաները մարդաշատ են։ Բոլորը գնումներ են կատարում, որպեսզի տոնը նշեն մեծ շուքով։
Տոնի ընթացքում սեղանին սփռոց է գցվում, որի վրա պետք է «ս» տառով սկսվող 7 իր լինի` չքաղված նորածիլ կանաչի ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե)։ Սեղանին նաև այլ իրեր են դնում` հայելի, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, Ղուրան և այլն։
Նովրուզի ժամանակ հարազատներն այցելում են միմյանց, և մեծերը երեխաներին դրամ են նվիրում։
Նշենք նաև, որ հարևան երկրի ժողովրդից շատերը նախընտրում են տոնի առթիվ ճամփորդել և հաճախ որպես գլխավոր երթուղի ընտրում են հենց Հայաստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:38
Армению на встрече высоких представителей, курирующих вопросы безопасности, в Москве будет представлять посол. Об этом сообщает РИА Новости со ссылкой на посольство.
-
2025-05-24 11:31
В течение прошедшей ночи и утра 24 мая дежурными средствами ПВО уничтожены 94 украинских беспилотных летательных аппарата. Об этом сообщает Минобороны России.
-
2025-05-24 10:33
Составители обвинительного заключения по делу бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна, которое рассматривается в бакинском суде, грубо нарушают основные нормы международного права, глубоко искажают фундаментальные правовые принципы, что создает опасный прецедент. Об этом говорится в заявлении правозащитницы Сирануш Саакян относительно обвинительного заключения по делу Варданяна.
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.