NEW YORK POST․ ԾԻՐԱՆՆ ՕԳՏԱԿԱՐ Է ԱՉՔԵՐԻ, ԱՂԻՆԵՐԻ ԵՎ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ
Ծիրանը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ՝ բնական նյութեր, որոնք պաշտպանում են աչքերի և մաշկի բջիջները վնասումներից և վաղաժամ ծերացումից։ Միրգը նաև հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք օգտակար են աղիների համար։ Այս մասին Քլիվլենդի կլինիկայի սննդաբան Բեթ Չերվոնին պատմել է The New York Post պարբերականին։
Բժիշկը նշել է, որ ծիրանը բետա-կարոտինի արժեքավոր աղբյուր է, որն օրգանիզմում վերածվում է А վիտամինի։ Այդ հզոր հակաօքսիդանտն աջակցում է աչքերի առողջությանը, բարելավում տեսողական ֆունկցիան և օգնում պաշտպանել աչքերը կապույտ գույնի վնասակար ազդեցությունից։ Հենց բետա-կարոտինն է ծիրանին տալիս վառ նարնջագույն երանգ, որը նման է գազարի գույնին։
Վիտամին А-ն ծիրանի մեջ նպաստում է կոլագենի սպիտակուցի մշակմանը, որն օգնում է հետաձգել կնճիռների գոյացումը։ Բացի այդ, մրգի մեջ ջրի բարձր պարունակությունը (մոտ 85 տոկոս) մաշկը պահում է խոնավ և ձիգ։
Ինչպես նշել է դոկտոր Չերվոնին, բջջանյութի՝ օգտակար բուսական մանրաթելերի զգալի մասը պարունակվում է ծիրանի կեղևում։ Այն սնուցում է օգտակար մանրէներն աղիներում, օգնում վերահսկել քաշը և ավելի երկար պահպանել կուշտ լինելու զգացողությունը։ Օրգանիզմը բջջանյութով հագեցնելու համար ծիրանը կարելի է օգտագործել չորացված ձևով, ծիրանաչիրը պարունակում է մոտ երեք անգամ ավելի շատ սննդային մանրաթելեր, քան թարմ միրգը։ Սակայն արժե հաշվի առնել, որ շաքարը չորացված մրգերում նույնպես շատ ավելին է։
Սննդաբանն ավելացրել է, որ ծիրանի մեջ պարունակվող հակաօքսիդանտները չեզոքացնում են ազատ ռադիկալները։ Այդպես են անվանում անկայուն մոլեկուլները, որոնք կարող են վնասել բջիջները և առաջ բերել թթվային սթրես՝ կապված քրոնիկական հիվանդությունների առաջացման հետ։ Ծիրանի հակաօքսիդանտներն օգնում են նաև թուլացնել բորբոքային պրոցեսներն աղիներում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 09:47
Возможность распространения ирано-израильского кризиса на регион Южного Кавказа не исключена, однако Тегеран не допустит какого-либо изменения границ или геополитических трансформаций. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил иранский эксперт-международник по проблемам Южного Кавказа, преподаватель тегеранского университета ATU Эхсан Мовахедиан.
-
2025-06-14 09:45
88 граждан России, включая известных деятелей культуры, будут эвакуированы из Ирана в ночь на субботу через сухопутную границу с Азербайджаном. Об этом сообщили в оперативных службах.
-
2025-06-14 09:43
Представитель США в ООН выступил в защиту атак Израиля на Иран, заявив, что израильское правительство заявило Вашингтону, что бомбардировки были «необходимы для самообороны», передает Al Jazeera.
-
2025-06-14 09:41
МАГАТЭ сообщило о наличии радиоактивного загрязнения внутри объекта в иранском Натанзе, в основном альфа-частицами, его можно контролировать с помощью надлежащих средств защиты. Уровень радиации за пределами объекта в норме.