Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՏԱՏՈՒՍՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽՈՑԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Տիգրան Աբրահամյանը գրում է; «Ադրբեջանը մի քանի օր շարունակ կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը ՀՀ ՊՆ-ն օպերատիվ հերքում է:
Ու ի՞նչ է անում այդ ֆոնին Փաշինյանը:
Տարօրինակ ստատուս է գրում այն մասին, որ ՊՆ-ին հստակ հանձնարարական է տվել` հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, որովհետև Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի ճանապարհով:
Երրորդ կողմի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կա´մ հայկական կողմից իսկապես խախտումներ են եղել և Փաշինյանը հանձնարարել է կանգնեցնել դրանք կա´մ Փաշինյանը ակնարկում է, որ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակներում կգործի և պնդում է իր հանձնարարականը:
Այն, որ հայկական բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը` դրանում էլ առավել քան վստահ եմ:
Խաղաղություն չեն մուրում:
Խաղաղության հասնում են ճիշտ բանակցային դիրքավորմամբ, դիվանագիտական գրագետ ու ճկուն քաղաքականությամբ, երկրում արդյունավետ կառավարման համակարգի գոյությամբ, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ և պատերազմին մշտապես պատրաստ լինելով:
Այն, ինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է` հասարակությանը հուսահատության, պարտվողականության և անօգնականության ուղերձներ փոխանցելով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 18:20
В Кремле подтвердили, что российская сторона передала Киеву список людей для обмена по формуле "тысяча на тысячу", и заявили, что ждут встречный список от Украины.
-
2025-05-22 18:18
22 мая, в ознаменование 101-летия со дня рождения Шарля Азнавура, в знаменитом парижском районе Монмартр состоялась торжественная церемония открытия бельведера, названного в честь знаменитой песни великого артиста «богема», места с одним из лучших видов на Париж из этого района. Об этом сообщает посольство Армении во Франции.
-
2025-05-22 18:16
Армянский пленный Виген Эулджекчян, приговоренный в Азербайджане к 20 годам заключения, переведен в больницу. Об этом соратница бывшего госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна, сооснователь партии "Страна для жизни" Мане Тандилян сообщила в соцсети.
-
2025-05-22 18:13
В январе–апреле 2025 года объемы теневого оборота в Армении выросли по сравнению с аналогичным периодом 2024 года на 84 млрд драмов — рост составил 146%, или почти в 2,5 раза. Об этом сообщил председатель Комитета государственных доходов Эдуард Акопян на пресс-конференции в четверг.