Ինչո՞ւ չի հրապարակվում Բաքվի հետ համաձայնագրի տեքստը. ԱԽ քարտուղարի մեկնաբանությունը
Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման վայրն ու ժամանակը դեռ չեն քննարկվել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նշեց, որ հանրային քննարկումների ընթացքում հանրությունն արդեն մանրամասն տեղեկություններ է ստացել համաձայնագրի բովանդակության վերաբերյալ:
«Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Հաշվի առնելով, որ դեռևս օրի և տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, երբ լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնենք»,- նշեց նա։
Նրա խոսքով ՝ սա դիվանագիտական մոտեցում է հարցին։
Արմեն Գրիգորյանը նշեց նաև, որ ստորագրման կոնկրետ վայրեր Հայաստանը չի առաջարկել, բայց հավելեց, որ տրամաբանական կլինի ընտրել ինչ-որ բալանսավորված տարբերակ։
Հիշեցնենք` Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հերքում է այդ հաղորդագրությունները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վերջին օրերին Ադրբեջանի նախագահին առաջարկել էր խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ: Փաշինյանը նաև գրառում էր, արել, որտեղ նշել էր, որ ՀՀ ՊՆ-ին հրահանգել է չխախտել հրադադարի ռեժիմը:
Հիշեցնենք նաև, որ մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.