Շոյգու․ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը նրա համար կնշանակի հակառուսական պատժամիջոցներին և Ուկրաինային զենքի մատակարարմանը միանալու անհրաժեշտություն։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Հայաստանը ստիպված կլինի միանալ եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին, այդ թվում՝ այնպիսի գործիքների շրջանակներում, ինչպիսիք են ԵՄ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամը։ Այս հիմնադրամը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայում նացիստական ռեժիմի զինված ուժերին»,-ասել է նա լրագրողներին։
Շոյգուի խոսքով՝ այդ քայլերն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև Իրանի դեմ, որի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 737 մլն դոլար:
Նա հիշեցրել է նաև Եվրամիությանը միանալու գործընթաց սկսելու դեպքում արտոնությունների կորստի մասին։ Դա վերաբերում է ԵԱՏՄ միասնական աշխատաշուկային, պարզեցված գրանցմանը, անվճար բժշկական օգնությանը, անվճար կրթությանը և այլն։
«Ամենահամեստ հաշվարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը Եվրամիությանը միանալու բանակցային գործընթացի փուլում Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի 30-40 տոկոսը։ Դա կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը, իսկ արտադրության անկումը, աշխատաշուկայի փոքրացումը, գործազրկության աճը և գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի կտրուկ անկման։ Ընդ որում, հաշվի առնելով եվրոպական տնտեսության վիճակը` Երևանը չպետք է ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների հույս ունենա»,-ասել է Շոյգուն։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.