Փաստաբան․ Ռուբեն Մխիթարյանը հրաժարվել է ցուցմունք տալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության էին կանչել վկայի դատավարական կարգավիճակով. Մխիթարյանը, օգտվելով լռելու իրավունքից՝ ողջամտորեն ենթադրելով, որ իր կողմից տված տեղեկատվությունը կարող է օգտագործվել իր դեմ, հրաժարվեց ցուցմունք տալուց»։ Այս մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Վարչական վարույթը վերաբերում է 2024 թվականի մայիսին տեղի ունեցածին։ Այս պահին կդժվարանամ ասել՝ քրեական կոմպոնենտ կա թե ոչ։ Եթե հստակ քրեական կոմպոնենտ լիներ, իմ պաշտպանյալը մեղադրյալի կարգավիճակ կունենար։ Ենթադրում եմ, որ եթե Ռուբեն Մխիթարյանը չլիներ, առհասարակ հարցաքննության չկանչեին։ Մենք «խնդրեցինք», որ մեզ քարոզարշավի ժամանակահատվածում չանհանգստացնեն, նրանք էլ խոստացան չանհանգստացնել»,–հավելեց փաստաբանը։
Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ տեղի ունեցողն իշխանություննների կողմից իր դեմ ուղղված քաղաքական ակցիա է։
«Հետաքրքիր է անցնում քարոզարշավը։ Մարտուն Գրիգորյանին կզգուշացնեմ, որ զգույշ լինի, որովհետև կարծում եմ՝ կհիշեն, որ օրինակ Մարտուն Գրիգորյանը 11 տարեկանում հեծանիվով անցել է կարմիր լույսի տակով։ Եթե քաղաքական ընտրություններ չլիներ, գերագույն գլխավոր ղժղժը չէր գա Գյումրի, լաչառություն չէր անի, հիմա էլ չէր զանգի ասեր՝ մի բան գտե՛ք թալանից»,–ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Նա նշեց, որ այսօր հարցաքննության պատճառով քարոզարշավ տեղի չի ունեցել, սակայն վաղվանից այն շարունակվելու է։
Հիշեցնենք, որ Գյումրու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մարտի 30-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 10:33
Составители обвинительного заключения по делу бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна, которое рассматривается в бакинском суде, грубо нарушают основные нормы международного права, глубоко искажают фундаментальные правовые принципы, что создает опасный прецедент. Об этом говорится в заявлении правозащитницы Сирануш Саакян относительно обвинительного заключения по делу Варданяна.
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.