Զիմբաբվեի ներկայացուցիչ Քիրսթի Քովենթրին՝ ՄՕԿ-ի առաջին կին նախագահ
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Գործադիր կոմիտեի անդամ, ՄՕԿ-ի Մարզիկների հանձնաժողովի նախագահ, 41-ամյա Քիրսթի Քովենթրին ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։ Զիմբաբվեի ներկայացուցիչը հունիսի 24-ին կփոխարինի գերմանացի Թոմաս Բախին, որը կդառնա ՄՕԿ-ի պատվավոր նախագահ ցմահ։ Ընտրությունը տեղի է ունեցել Աթենքում ընթացող ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում։
Քիրսթի Քովենթրին ՄՕԿ-ի առաջին կին նախագահն է։ Նա ստացել է 49 ձայն։ Ամենամոտ մրցակիցը եղել է Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը ((Իսպանիա)՝ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահը)՝ 28 ձայն։
Քովենթրին 2004թ․ Աթենքի և 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալներ լողի մրցաշարում, աշխարհի 7-ակի չեմպիոն է։
Պաշտոնին հավակնում էին նաև․
Հորդանանի արքայազն Ֆեյսալ իբն Հուսեյն (Հորդանան)՝ ՄՕԿ Գործկոմի անդամ
Լորդ Սեբաստիան Կոու (Մեծ Բրիտանիա)՝ Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ
Խուան Անտոնիո Սամարանչ կրտսեր (Իսպանիա)՝ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիայի առաջին փոխնախագահ
Յոհան Էլիաշ (Շվեդիա)՝ Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ
Դավիդ Լապարտիեն (Ֆրանսիա)՝ Հեծանվորդների միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Մորինարի Վատանաբե (Ճապոնիա)՝ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.