Սիրիային հումանիտար օգնություն տանող բեռնատարները ուղևորվեցին դեպի Մարգարայի անցակետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ մարտի 21-ի առավոտյան Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկից 4 բեռնատարներ ուղևորվեցին դեպի հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ, որտեղից էլ ուղղություն կվերցնեն դեխպի Սիրիա:
Մարդասիրական օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ, նաև առաջին անհրաժ-եշտության այլ իրեր:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 20-ին, կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։
«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», - ասված է որոշման մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:31
Евросоюз будет финансировать "Радио Свобода" и выделил из своего бюджета 5,5 млн евро на поддержку его вещания. Об этом заявила глава дипслужбы ЕС Кая Каллас на пресс-конференции после встречи министров иностранных дел ЕС.
-
2025-05-21 09:30
Администрация президента США Дональда Трампа работает над достижением соглашения, которое позволило бы Ирану иметь гражданскую ядерно-энергетическую программу, но не обогащать уран, заявил во вторник на слушаниях в Сенате госсекретарь США Марко Рубио.
-
2025-05-21 09:28
Украина обсуждает с партнерами следующие прямые переговоры с Российской Федерацией, заявил президент Владимир Зеленский во время вечернего обращения, передает РБК-Украина.
-
2025-05-21 09:23
Глава дипломатии Евросоюза Кая Каллас поручила пересмотреть соглашение об ассоциации между ЕС и Израилем, соглашение о свободной торговле между двумя регионами, сообщает Reuters.