ՀՀ-ում 2024-ին ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%–ն է դրական գնահատական ստացել
2024 թվականին ՀՀ զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 13 500 զինծառայող, որոնց 57 տոկոսն է ստացել դրական գնահատական։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ատեստավորման արդյունքում զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205 հազարից մինչև 470 հազար դրամ»,– նշեց նա։
Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ ԶՈւ–ում կանանց ներգրավվածությանը` նշելով, որ այդ նպատակով կատարված բարեփոխումների արդյունքներով որպես առանձին ստորաբաժանում կազմավորված կանանց գումարտակում այս պահին կա էական համալրվածություն` սպայական, ենթասպայական, պայմանագրային, շարքային և ժամկետային զինծառայողներով։
Նա տեղեկացրեց, որ մարտի 25–ին տեղի կունենա արհեստավարժ առաջին սերժանտների կոչումների շնորհման արարողությունը, որոնք անցել են 6–ամսյա վերապատրաստման դասընթացներ։
«Այսպիսով կտրվի զինված ուժեր պրոֆեսիոնալ անձնակազմի մուտքի մեկնարկը»,– նշեց Պապիկյանը։
Անդրադառնալով մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրի արդյունքներին` նախարարն ասաց, որ հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով 2024 թվականի ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվել է 172 զինծառայող, ևս 328–ը ընդգրկվել են վիճակահանության արդյունքում։
Նրա խոսքով` 309 զինծառայողի տրվել է կանխավճար, որոնցից արդեն վարկային պայմանագիր է կնքել 233–ը, իսկ 68 զինծառայողի տրվել է բնակարանի գնման վկայագիր, 53 զինծառայող էլ արդեն ձեռք է բերել բնակարան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 10:33
Составители обвинительного заключения по делу бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна, которое рассматривается в бакинском суде, грубо нарушают основные нормы международного права, глубоко искажают фундаментальные правовые принципы, что создает опасный прецедент. Об этом говорится в заявлении правозащитницы Сирануш Саакян относительно обвинительного заключения по делу Варданяна.
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.