Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար
Հայ–թուրքական սահմանի Մարգարայի անցակետը բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։ Արդեն 4 բեռնատար է հատել անցակետը։
«Ապավեն» ընկերությանը պատկանող բեռնատարները Թուրքիայի տարածքով բեռը կհասցնեն սիրիացի ժողովրդին։
Ինչպես հայտնել ենք, որ «Մարգարա» անցակետը մարտի 21–ից 31–ը բացելու որոշումն ընդունվել է մարտի 20-ին կառավարության նիստում։
Նշենք, որ Մարգարայի անցակետը բացվել էր նաև 2023 թվականին` Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար էր ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։
Հիշեցնենք` 2022 թվականին հայ և թուրք բանագնացները համաձայնություն էին ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու մասով, սակայն մինչ այս պահն այն փակ է մնում քաղաքական որոշման բացակայության պատճառով։
Հավելենք, որ 2025թ–ի փետրվարի 25–ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.