Գրիգորյան․ Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են
Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը` անդրադառնալով հարցին` արդյոք կա՞ Ադրբեջանի կողմից հարձակման հնարավորություն` հաշվի առնելով նրանց վերջին հաղորդագրությունները։
«Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ փաստերի և ազդակների համախումբն այս պահին բացակայում է, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում, և մեր ծառայությունում հետևում են իրավիճակին»,– ընդգծեց նա։
Հարցին` բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, ո՞ր երկրներն են սպառնալիք ներկայացնում Հայաստանի համար, Գրիգորյանը նշեց. «ՀՀ անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»։
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների մասին հարցին` Գրիգորյանը նշեց, որ ծառայությունն իր մանդատի շրջանակում իր հիմնական գործառույթն է հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել ու ներկայացնել քաղաքական ղեկավարությանը։ Ինչ վերաբերում է գերիների հարցին, ապա այս տիպի հումանիտար հարցերը նույնպես արտաքին հետախուզության ծառայության աշխատանքի թիրախն են։
«Այլ մանրամասների մասին հարցերը մեր ծառայությանը մասնագիտական տեսանկյունից կոռեկտ չէ»,– ասաց Գրիգորյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.