Հայտնի է դարձել Երևանում արցախցիների լայնածավալ հանրահավաքի օրը
Մարտի 29-ին արցախցիները ծրագրում են լայնածավալ հանրահավաք անցկացնել Երևանի «Ազատության» հրապարակում, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ բացի սոցիալական խնդիրներից, նրանք բարձրաձայնելու են արցախահայության վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների հարցը։
«Չնայած տեղեկություններին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա հանրահավաքից առաջ հերթական անգամ «բռնել-բռնոցիի» հրահանգ է տալու ուժայիններին, իսկ որոշ արցախցիների նկատմամբ քրեական հետապնդումներով կփորձի ահաբեկել մյուսներին, սա չի կանգնեցնում տեղահանվածներին»,- պնդում է «Հրապարակը»։
Մարտի 19-ին «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում բնակվող արցախցիները մտադիր են բողոքի գործողություններ իրականացնել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով չդադարեցնել իրենց հատկացվող աջակցության ծրագիրը կամ իրենց ապահովել բնակարաններով։
Հայաստանի կառավարությունը 2023-ի հոկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմանը։ Կառավարությունը 2024 թվականի մայիսի 16-ին ընդունել էր ԼՂ-ից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։
Փետրվարի 13-ին Հայաստանի կառավարությունը ընդլայնել էր քաղաքների և գյուղերի ցանկը, որի շրջանակներում Արցախից տեղահանված անձինք կկարողանան ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 4 մլն դրամ սահմանաչափով բնակարան կամ տուն ձեռք բերել։
Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին Armenia Today-ն առավել մանրամասն պատմել է 2024-ի մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։
Ծրագրից օգտվելու համար փաստաթղթերի քայլ առ քայլ ներկայացման մասին ընթերցեք Armenia Today-ի ուղեցույցում։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.