Ուիթքոֆ․ ԱՄՆ-ը կարող է դիմել մարտական գործողությունների Իրանի նկատմամբ
ԱՄՆ-ը կարող է մարտական գործողություններ վարել Իրանի դեմ որոշակի հանգամանքներում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
«Մենք չպետք է բոլոր հարցերը լուծենք ռազմական ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ հասցնեն որոշակի գծի, մենք չենք դիմի մարտական գործողությունների, մենք դա կանենք որոշակի հանգամանքներում»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ուիթքոֆն ավելացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այն է, որ «Իրանը չպետք է [միջուկային] ռումբ ունենա»։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք սկսեն ստեղծել միջուկային զինանոց։ Դա չպետք է տեղի ունենա»,- նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։
Մարտի 7-ին Թրամփը իր Truth Social-ի էջում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսություն չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։ Մարտի 12-ին Խամենեին բանակցություններին պատրաստակամության մասին Թրամփի խոսքերն անվանել է համաշխարհային հասարակական կարծիքի խաբկանք։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 17:50
За что так строго наказывать несчастных людей, которые лишь хотели сближения России и Азербайджана? Мне кажется, что-то в Азербайджане идет совершено не так, как должно было бы идти. Об этом в соцсетях написал российский философ Александр Дугин.
-
2025-05-23 17:44
Компания "Согласие-Армения", аффилированная с председателем Союза армян России Ара Абрамяном, заявила о произволе со стороны ряда государственных структур Армении.
-
2025-05-23 17:40
Пятый раунд переговоров между Ираном и США по иранской ядерной программе начался в Риме, передает РИА Новости со ссылкой на иранское госагентство Tasnim.
-
2025-05-23 17:38
Кандидаты на пост президента Республики Арцах (НКР) пока не выдвинуты. Об этом в беседе с корреспондентом Panorama.am заявила депутат Национального собрания Республики Арцах от фракции «Справедливость» Метаксе Акопян.