«Լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ». ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իհարկե, լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, բայց մենք պետք է անենք այն հնարավորը, որպեսզի նվազեցնենք այդ ռիսկերը: Այդ մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ հնարավոր է՝ պայմանագիրը կնքվի և հետո կրկին Ադրբեջանը հարձակվի:
«Իհարկե, համաձայնագրի կնքումը ևս քայլ է, որպեսզի ապահովենք նման իրավիճակը։ Համաձայնագրի դեպքում այդ ռիսկը նվազում է առավել, քանի որ ունենք նաև միջազգային հանրության ուշադրությունը: Հայտարարությունը, որ ավարտել ենք բանակցությունները տեքստի շուրջ, տեսեք ինչ հայտարարություններ առաջացրեց ամենատարբեր երկրներից։ Այսինքն այստեղ պետք է նայենք, թե ինչքանով մենք կարող ենք նվազեցնել նման ռիսկերը»,-ասաց նա:
Հարցին՝ միջազգային երաշխիքներ տրվելու են արդյոք, Պարույր Հովհաննիսյանն ասաց. «Գիտեք, որ կարևորագույն երաշխավորողը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, և մենք տեսանք, որ բանակցությունների ավարտը ողջունեցին ՄԱԿ-ի ԱԽ բոլոր հինգ մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ երկրները ցանկություն ունեն հանդես գալ որպես միջնորդ կամ երաշխավոր, նա արձագանքեց. «Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց միջազգային ինստիտուտները այնտեղ են, թե ԵԱՀԿ-ն, թե ՄԱԿ-ը, թե այլ ձևաչափերը:
Մենք թե ՌԴ-ի, թե բոլոր մեր գործընկերների հետ, որոնք կարող են նպաստել այս գործընթացին, իհարկե, արձագանքում ենք և և քննարկում ենք:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.