Դատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայից
Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից:
«Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ հայցադիմումը Հակակոռուցիոն քաղաքացիական դատարան է ուղարկել Զինվորական կենտրոնական դատախազությունը։ Այն մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։ Համակարգում գործի վերաբերյալ այլ տեղեկություններ առկա չեն։ Դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե որքան գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Հակոբյանի և Հարությունյանի դեմ և ինչի համար։ Միևնույն ժամանակ խնդրել ենք հնարավորության դեպքում տրամադրել դատարան ներկայացված հայցադիմումը։
«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի մարտի 20-ի գրության՝ հայտնում եմ, որ 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվում»,- գրել են գլխավոր Դատախազությունից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.