Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նիստը տեղի կունենա մարտի 26-ին
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը (ԱԽ) մարտի 26-ին ուկրաինական թեմատիկայի վերաբերյալ նիստ կանցկացնի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ում Դանիայի, որը մարտին Անվտանգության խորհրդի նախագահողի պարտականություններն է կատարում, մշտական ներկայացուցչությունից ։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նիստը հայտնվել էր մարմնի ժամանակացույցում։ «Հաստատում եմ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է մարտի 26-ին։ Դա պահանջել են Անվտանգության խորհրդի մի շարք անդամներ՝ այլոց աջակցությամբ»,- նշել են Դանիայի դիվանագիտականներկայացուցչությունից։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի հաջորդ նիստում բարձրացնելու է Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով ռուս լրագրողներին պատճառցած վնասվածքների և մահվան թեման։
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ «Զվեզդա» հեռուստաալիքի նկարահանող խմբի օպերատորն ու վարորդը՝ Անդրեյ Պանովը և Ալեքսանդր Սիրկելին, զոհվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լուգանսկում գնդակոծության հետևանքով՝ «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի հետ միասին։ ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը բեկորային վնասվածքներ է ստացել Կուրսկի մարզի Սուջայի շրջանում՝ խմբագրական առաջադրանքը կատարելիս։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 18:20
В Кремле подтвердили, что российская сторона передала Киеву список людей для обмена по формуле "тысяча на тысячу", и заявили, что ждут встречный список от Украины.
-
2025-05-22 18:18
22 мая, в ознаменование 101-летия со дня рождения Шарля Азнавура, в знаменитом парижском районе Монмартр состоялась торжественная церемония открытия бельведера, названного в честь знаменитой песни великого артиста «богема», места с одним из лучших видов на Париж из этого района. Об этом сообщает посольство Армении во Франции.
-
2025-05-22 18:16
Армянский пленный Виген Эулджекчян, приговоренный в Азербайджане к 20 годам заключения, переведен в больницу. Об этом соратница бывшего госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна, сооснователь партии "Страна для жизни" Мане Тандилян сообщила в соцсети.
-
2025-05-22 18:13
В январе–апреле 2025 года объемы теневого оборота в Армении выросли по сравнению с аналогичным периодом 2024 года на 84 млрд драмов — рост составил 146%, или почти в 2,5 раза. Об этом сообщил председатель Комитета государственных доходов Эдуард Акопян на пресс-конференции в четверг.