Последние новости

Փաստաբանն Ալեն Սիմոնյանի համար ապացույցներ է ներկայացրել, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար ապացույցներ է հրապարակել, որով պնդել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։

«Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը շռայլորեն վայելող անձը լրագրողների հետ զրույցում, ի թիվս բազմաթիվ այլ ստերի, քիչ առաջ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ չէ, քանի որ իբր չկա դա մատնանշող որևէ միջազգային զեկույց։

Այդ կեղծիքը հերքելու համար տեղադրում եմ երկու խոշորագույն (եվրոպական և համաշխարհային) քաղաքական ընտանիքների հատուկ բանաձևերը, որոնցով Արմեն Աշոտյանը հստակորեն ճանաչվել է որպես քաղաքական բանտարկյալ։

1. Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը (EPP) 2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված «Աջակցելով Եվրոպայի քաղաքական բանտարկյալներին աճող ավտորիտարիզմի ժամանակ» հրատապ բանաձևում Հայաստանից ընդգրկել է հենց Արմեն Աշոտյանի դեպքը՝ որպես քաղաքական հետապնդում (կցվում է):

2. Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը (IDC-CDI) 2024 թվականի ապրիլի 9-ին առանձին բանաձևով է անդրադարձել Հայաստանում քաղաքական հետապնդումներին՝ ընգծելով հենց Արմեն Աշոտյանի դեպքը (կցվում է):

Զոռբայությամբ, լաչառությամբ, ստերով և ճտպտան բառակույտով այլևս անհնար է կոծկել Հայաստանի բազում խնդիրները, այդ թվում՝ քաղաքական հետապնդումների աղաղակող փաստերը»,- գրել է Մելիքյանը։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ