Դոնչենկո․ ՀՀ-ՌԴ համագործակցությունը դիտարկում ենք եվրասիական ինտեգրման համատեքստում
Ռուս-հայկական երկկողմ հարաբերությունները զարգանում են առավելապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ինչը համապատասխանում է երկու երկրների արտաքին տնտեսական շահերին։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
«Խոսելով երկկողմ համագործակցության մասին, մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մենք ավելի ու ավելի շատ ենք դիտարկում այն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրման համատեքստում։ Արդյունաբերական համագործակցության, նոր հնարավորություններ և շղթաներ կառուցելու տեսանկյունից։ Եվ այն նախագծերի, որոնք կան միության տարածքում, և այն առաջնահերթ խնդիրների տեսանկյունից, որոնք ունեն ԵԱՏՄ անդամ երկրները», – ընդգծեց Դոնչենկոն։
Նա հավելեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը լրացուցիչ խթան հաղորդելու համար անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել ԵԱՏՄ-ում ծառայությունների և կապիտալի տեղաշարժի ազատականացման, արդյունաբերական համագործակցության զարգացման և անդրսահմանային համակարգային նախագծերի գործարկման վրա։
Դոնչենկոյի խոսքով՝ Հայաստանը ցուցադրում է տնտեսական դիվերսիֆիկացման, ազատականացման և արտադրական ներուժի զարգացման բարձր մակարդակ, ինչը նպաստում է նրա ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով` գործընկերության նոր ձևաչափի զարգացումը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի արտաքին տնտեսական շահերին։
Նա նաև կարևորել է ԵԱՏՄ գործարար համայնքի ակտիվ մասնակցությունը տնտեսական ինտեգրման գործընթացին։ Նրա խոսքով` առանցքային դեր է խաղում համագործակցության նախագծերին աջակցելը, միության անդամ բոլոր երկրների մասնակցությամբ ավելացված արժեքի շղթաների ստեղծումը՝ հիմնված միության շրջանակներում գործող համաձայնեցված նորմերի և կանոնների վրա, այդ թվում՝ վերազգային մակարդակում։
«Ես կցանկանայի, որ արդյունաբերական համագործակցությունը, որպես այդպիսին, երկկողմ համագործակցության և նախագծային աշխատանքների շրջանակներում դիտարկվեր բացառապես երկարաժամկետ հեռանկարում: Քանի որ դա թույլ կտա երկրների միջև արդյունաբերական կապերի աջակցության և զարգացման արդյունավետ մեխանիզմներ մշակել, ինչը կնպաստի նաև տեխնոլոգիական զարգացմանը», – ասել է Դոնչենկոն։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել։ Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ շատ ընդհանրություններ կան և՛ երկկողմ, և՛ պատմական, և՛ մշակութային, և՛ ԵԱՏՄ-ի նման կարևոր ինտեգրացիոն միությանը համատեղ մասնակցության առումով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 17:48
Армения фактически вошла в достаточно активный предвыборный этап, и политические жертвы в этом контексте неизбежны. Такое мнение выразил в беседе с Ayosr.am политический обозреватель Акоп Бадалян, комментируя заявление мэра Эчмиадзина Дианы Гаспарян о своей отставке.
-
2025-05-16 17:37
Переговоры делегаций России и Украины в Стамбуле продлились меньше двух часов, сейчас "взята пауза", сообщают украинские СМИ.
-
2025-05-16 17:36
Во всех регионах Армении 17 мая, в Международный день музеев, пройдет акция «Ночь музеев». Об этом сообщает пресс-служба министерства культуры.
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.