ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ
Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է, որպեսզի ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալն ապօրինի վարձատրություն ստանա, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձի:
«Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար ՀՀ կադաստրի կոմիտե քաղաքացու ներկայացրած դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվել է։ Դրանից հետո քաղաքացին դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, որը խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1500 դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքացին ընկերության տնօրենին գումարը տվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ին։ Տնօրենն էլ 1000 դոլարը կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում` նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է:
Բացի այդ, նույն ընկերության տնօրենը ցանկացել է իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատել։ Դրա համար 2024 թվականի հոկտեմբերին 100 000 դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին:
«Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին»,– հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 12:41
Азербайджан продвигал идею проведения встречи с участием президента Ильхама Алиева, премьер-министра Израиля Нетаньяху и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, однако решение последнего не допустить пролета израильского самолета через воздушное пространство Турции в этом месяце привело не только к отмене саммита, но и к переносу визита Нетаньяху. Об этом пишет Globes.
-
2025-05-20 12:40
В Арагацотнской области 20 мая сложилась напряженная ситуация.
-
2025-05-20 12:36
Парламент Венгрии одобрил законопроект, который положит начало выхода страны из Международного уголовного суда (МУС). Об этом сообщает Reuters.
-
2025-05-20 12:33
Вот такие вот провокации начались в Ереване накануне визита Сергея Лаврова в Армению. Авторы - так называемый «Евроблок», который планирует 21 мая в 11:00 провести перед зданием МИД РА акцию против визита Лаврова (там в это время будет пресс-конференция министров иностранных дел РА и РФ).