Սկանդալ ֆրանսիական հեռուստաալիքում․ Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
Ֆրանսիական ARTE հեռուստաալիքի 28 minutes հաղորդման ժամանակ ցուցադրված աշխարհաքաղաքական քարտեզի վրա Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետությունը, ամբողջությամբ ջնջված է եղել։ Այս մասին «Ֆեյսբուքում» ահազանգել է ֆրասիահայ համայնքի ներկայացուցիչ Սիմոն Կարապետյանը։
Նրա խոսքով` 2025 թվականի մարտի 24-ին այդ հաղորդման ժամանակ ներկայացվել է Թուրքիան և նրա հարակից երկրները` առանց Հայաստանի։
«Փոխարենը` Ադրբեջանը ներկայացված էր որպես ընդլայնված մինչև Թուրքիայի սահման, ինչը բացարձակ անընդունելի է և կեղծում է իրական աշխարհաքաղաքականությունը։ Սա պարզապես գրաֆիկական սխալ չէ։ Սա դիտավորյալ փորձ է աշխարհի քարտեզից ջնջելու մի ամբողջ պետություն»,–գրել է նա։
Սիմոնյանն ընդգծել է, որ Ադրբեջանը արդեն օգտվում է այդ պատկերից՝ տարածելով այն գաղափարը, որ Հայաստանը գոյություն չունի Ֆրանսիայի և միջազգային կառույցների աչքում։
Նշենք, որ աղավաղված քարտեզի լուսանկարն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում, դրան արձագանքել են նաև հասարակական կազմակերպությունները։
Հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը, հայտարարելով, որ սպասում են անհապաղ պատասխանի։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նշել է, որ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց ARTE France-ը կյանքի է կոչում պանթյուրքիստական երազանքը և պարզապես ջնջում է Հայաստանը աշխարհի քարտեզից։
Ընդգծվել է, որ կատարվածն անընդունելի է, հեռուստաալիքը պետք է ներողություն խնդրի և շտկի իրավիճակը։
Ֆրանսիայում հրատարակվող «Հայաստան» ամսագիրը նույնպես գրել է, որ «ARTE-ն ջնջում է Հայաստանը աշխարհի քարտեզից»։
X-ում հրապարակված գրառման մեջ ընդգծվում է, որ այս ամենի մեղավորը Էրդողանի բռնապետությունն է։ «Հայաստան» ամսագիրը ևս հեռուստաալիքից հրապարակային ներողություն և շտկում է ակնկալում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.