Պապիկյան․ Սահմանի երկայնքով երբեմն լինում են դեպքեր, երբ կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն
Սահմանի երկայնքով երբեմն լինում են դեպքեր, երբ կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, որը վերաբերում էր վերջին օրերին ադրբեջանական կողմից կրակոցներին, որոնք լսելի են եղել սահմանամերձ բնակավայրերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25–ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծում կրակոցներ են արձանագրվում, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ ՊՆ-ից նաև հայտնել էին, որ նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։
Պապիկյանն ավելացրեց, որ հետևել է լրահոսին, և պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։
«Սահմանի երկայնքով երբեմն լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա ՀՀ ուղղությամբ չեն։ Բնականաբար, դրանք այն դեպքեր են, որոնք վտանգ չպարունակելով՝ մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ ՊՆ–ն ուշիուշով հետևում է այդ ամենին, և դրա լուծման ճանապարհը դիվանագիտական ճանապարհն է։ Մենք հարցի կարգավորումը հենց այդպես ենք պատկերացնում և իրականացնում»,– ընդգծեց նախարարը։
Հավելենք, որ վերջին օրերին օգտատերերն ու ԶԼՄ–ները պարբերաբար հայտնում են, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակոցներ են արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.