ՀՀ ԱԳ փոխնախարար․ Կեղծ տեղեկությունների տարածումը ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշան է
Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ կեղծ տեղեկությունների միտումնավոր տարածումը և դրա վերաբերյալ անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր չեն. դրանք հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են։ Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի է դարձել Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության տարածումը։ Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հաղորդում է, իբր հայկական կողմը կրակ է բացում իրենց դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի մեղադրանքները եզակի դեպքեր չեն․ դրանք մաս են կազմում հստակ և ձևավորված մի գործելաոճի, ըստ որի Ադրբեջանն ակտիվացնում է զինադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ ապատեղեկատվության քարոզչությունը։ Բաքուն դա օգտագործելու է որպես արդարացում տարածաշրջանում հետագա լարվածության համար։ Կեղծ տեղեկությունների միտումնավոր տարածումը և հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր չեն. դրանք հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են»,– նշել է Աբիսողոմոնյանը։
Նա նաև ընդգծել է, որ պետք է զգոն լինել այս մարտավարության նկատմամբ՝ կրկնապատկելով ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
ԱԳ փոխնախարարը շեշտել է, որ Հայաստանի նկատմամբ վերջերս ահագնացող հռետորաբանությունն ու աճող սպառնալիքները ևս այդ նույն մտահոգիչ օրինաչափության շարունակությունն են, որոնք հիշեցնում են նախկին ռազմական էսկալացիաները։
Աբիսողոմոնյանը նաև ընդգծել է, որ տևական խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմանների ստեղծումը պետք է լինի այս գործընթացի անբաժանելի մասը՝ հիմնված բարեխիղճ ներգրավվածության և անկեղծ համագործակցության, այլ ոչ թե սպառնալիքների կամ փոխադարձ մեղադրանքների վրա։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Մարտի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիր կստորագրի, երբ Հայաստանը «հաղթահարի առկա դժվարությունները»։ Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը պետք է ապահովի «Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տները անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը»: Բաքուն պահանջում է նաև «4000 անհայտ կորած ադրբեջանցիների» գտնվելու վայրի մասին տվյալներ և ականապատ տարածքների քարտեզների տրամադրում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 17:29
Третий президент Армении Серж Саргсян назвал очередным правовым жонглированием и человеческой трагедией уголовное дело против него. Об этом он заявил журналистам у здания суда, где в эти минуты проходит заседание по данному делу.
-
2025-05-21 17:27
В последние месяцы распространилось новое проявление системного мошенничества. Об этом говорится в сообщении, распространенном Генеральной прокуратурой Армении.
-
2025-05-21 17:26
То, что экономика Армении растет весьма солидными темпами, во многом является результатом сотрудничества в рамках ЕАЭС. Об этом на встрече с преподавателями и студентами Российско-армянского университета в Ереване 21 мая заявил министр иностранных дел России Сергей Лавров.
-
2025-05-21 17:25
В ответ на призыв Владимира Зеленского ввести новые санкции против России президент США Дональд Трамп заявил, что только он принимает решение по санкциям против РФ.