ՔՊ-ն հրատապ մամուլի ասուլիս է հրավիրում Գյումրիյում
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս:
Ըստ նրանց հրապարակումների՝ այն կապված է վերջին օրերին արձանագրված մտահոգիչ իրադարձությունների, մասնավորապես՝ քաղաքացիների ազատ կամարտահայտման խոչընդոտման դեպքերի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված հայտարարության հետ, որը վերաբերում է առերևույթ հանցագործության՝ նախընտրական շրջանում ընտրակաշառքների բաժանմանը։
Ասուլիսը տեղի կունենա այսօր՝ մարտի 27-ին, ժամը 14:30-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ Չերազի 8գ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).