Զախարովա․ ՀՀ-ի և ՌԴ-ի մոտեցումները համաշխարհային օրակարգի հարցերի մեծ մասում համընկնում են
Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում է բազմակողմ քաղաքական երկխոսությունը, համաշխարհային օրակարգի հարցերի մեծ մասի վերաբերյալ մոտեցումները համընկնում են կամ մոտ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` Երևանն ավանդաբար աջակցում է և համահեղինակ դառնում ռուսաստանյան բանաձևերի մեծամասնությանը, որոնք վերաբերում են նացիզմի հերոսացման դեմ պայքարին:
«Կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն։ Դրանք կարգավորում են պահանջում, որպեսզի չվնասեն հարաբերություններին, և այդ հարցերը մենք քննարկում ենք», - ասել է Զախարովան։
Ռուսական կողմը կարծում է, որ Երևանը զգում է եվրասիական ինտեգրացիոն նախագծում ակտիվ մասնակցության գործնական օգուտները, գիտացում դրա նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական կայունության և անվտանգության համար։
Զախարովան նշել է, որ երկու երկրների ղեկավարները մշտական կապի մեջ են, վերջերս էլ ՀՀ վարչապետն ընդունեց Մոսկվա այցելելու հրավերը Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար։ Արտգործնախարարների միջև կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել, վերջերս խորհրդակցություններ են եղել փոխարտգործնախարարների միջև, գործում են միջխորհրդարանական մեխանիզմներ, նախաձեռնություններ կան բիզնեսի, մշակութա-մարդասիրական և կրթական ոլորտներում։
Այսպես, օրինակ, ապրիլին հայկական պատվիրակությունը կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոն՝ արագացնելու Ջերմուկում շնորհալի երեխաների ռուսական կրթական կենտրոնի բացումը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:31
Евросоюз будет финансировать "Радио Свобода" и выделил из своего бюджета 5,5 млн евро на поддержку его вещания. Об этом заявила глава дипслужбы ЕС Кая Каллас на пресс-конференции после встречи министров иностранных дел ЕС.
-
2025-05-21 09:30
Администрация президента США Дональда Трампа работает над достижением соглашения, которое позволило бы Ирану иметь гражданскую ядерно-энергетическую программу, но не обогащать уран, заявил во вторник на слушаниях в Сенате госсекретарь США Марко Рубио.
-
2025-05-21 09:28
Украина обсуждает с партнерами следующие прямые переговоры с Российской Федерацией, заявил президент Владимир Зеленский во время вечернего обращения, передает РБК-Украина.
-
2025-05-21 09:23
Глава дипломатии Евросоюза Кая Каллас поручила пересмотреть соглашение об ассоциации между ЕС и Израилем, соглашение о свободной торговле между двумя регионами, сообщает Reuters.