Կաթողիկոս․ «Հայոց տուն» նախաձեռնությունը պետք է դառնա մեր ինքնության շարժիչ ուժը
«Հայոց տուն» նախաձեռնությունը պետք է դառնա մեր ինքնության շարժիչ ուժը։ Այս մասին նշվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ «Հայոց տուն» նախաձեռնության մեկնարկի միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձում, որը մարտի 27-ին ընթերցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Գարեգին II-ը կոչ է արել նախաձեռնության մասնակիցներին իրականացնել ծրագրեր՝ առաջնորդվելով հայ ժողովրդի շահերից բխող գաղափարներով։
Նրա խոսքով՝ հասարակության ամենակարևոր հենասյուներն են հավատը, միասնությունը, առաքինությունը։ Նա ավելացրել է, որ այդ սյուները բխում են հայ ժողովրդի ինքնությունից և քրիստոնեական ակունքներից։ «Եթե մենք հավատարիմ լինենք այդ գաղափարներին, ապա հասարակությունն ուժեղ կլինի՝ անկախ արտաքին հանգամանքներից: Մեր ինքնությունը պետք է մեզ տանի ժողովրդի նպատակների իրականացմանը: Սիրո վրա հիմնված գաղափարները կարող են պետությունը վերածել դրախտային օջախի: Մեր ներսում շատ բան կա, որի մասին չենք կարող բարձրաձայնել, ինչը թույլ չի տալիս ամբողջությամբ հայտարարել այն ամենը, ինչը խորթ է մեր ինքնությանը»,- նշվել է կաթողիկոսի ուղերձում:
Նշենք, որ «Հայոց տուն» նախաձեռնության անդամներն են սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակ ունեցող Ռուբեն Կարապետյանը, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը, արվեստագետ Արման Նուրը և այլ գործիչներ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.