Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել կառավարական ամառանոցների մոտ՝ պահանջելով ակտիվացնել այսպես կոչված «քիմիկոսների զորամասի» գործի հետաքննությունը։
Նրանք համոզմունք են հայտնել, որ Հակակոռուպցիոն դատարանը, որտեղից ցուցարարները եկել են կառավարական ամառանոցներ, միտումնավոր 3-4 ամսով հետաձգում է քննությունը՝ պատճառաբանելով, որ արձակուրդում են կամ այլ հարցերով են զբաղված։ Նրանց խոսքով՝ այսօր իրենց խոստացել են սկսել գործը և ամիսը 2-3 անգամ դատական նիստեր անցկացնել։
Նրանք տեղեկացրել են, որ պատրաստ են օրերով, շաբաթներով մնալ այստեղ, մինչև իրենց երեխաներին հայտնաբերեն ու հետ բերեն, իսկ ՀՀ վարչապետին մեղադրել են միջազգային ասպարեզում զինծառայողների անհայտ կորածների հարցը չբարձրացնելու մեջ։
Կառավարական ամառանոցների մոտ հավաքված ցուցարարները սպասում են անհետ կորած զինծառայողների մյուս հարազատներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս գործով մեղադրանք էր առաջադրվել հայ բարձրաստիճան սպաներին Կովսականում շրջափակված զորքերին օգնություն ցուցաբերելու վատ կազմակերպման համար, ինչը հանգեցրել էր 40 զինծառայողներից 5-ի գերի ընկնելուն, 12-ի սպանությանը և 23-ի, ինչպես նաև ավտոբուսի վարորդի անհետացմանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).