Արաղչի․ Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային գործարքի վերաբերյալ Թրամփի նամակի պատասխանը
Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի պաշտոնական պատասխանը։ Թրամփն իր նամակում պնդել է միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։
Արաղչիի խոսքով՝ պատասխանը փոխանցվել է «համապատասխան խողովակով»՝ Օմանի միջնորդությամբ։ ԱՄՆ-ին ուղղված նամակում Իրանը ներկայացրել է իր դիրքորոշումը ինչպես ներկա իրավիճակի, այնպես էլ Թրամփի ուղերձի բովանդակության վերաբերյալ:
Իրանի ԱԳ նախարարը կրկին ընդգծել է, որ Թեհրանը բացառում է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ շարունակվում է պահպանվել «առավելագույն ճնշման» քաղաքականությունը և ռազմական սպառնալիքներ են հնչում:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել այնպես, ինչպես նախկինում է եղել։
Հիշեցնենք, որ դեռ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և կնախընտրեր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքել։ Մարտի 25-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին, բայց պատասխանն արդեն պատրաստման փուլում է։ Նա հավելել էր, որ հիմա էլ իրենք եվրոպական 3 երկրի և այլ շահագրգիռ պետությունների հետ բանակցում են միջուկային ծրագրի վերաբերյալ։ Վստահեցրել էր՝ Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը և չի լքի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.