ՀՀԿ․ «Քաղպայմանագիրն» ամեն ինչի կդիմի Գյումրու ընտրություններում հաղթելու համար
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Գյումրիում, իր անոնսն էր ստացել դեռ չորեքշաբթի՝ Հայաստանի խորհրդարանում կառավարության անդամների հետ պատգամավորների հանդիպման ժամանակ։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական մեծամասնության առաջնորդը խորհրդարանի ամբիոնից, փաստորեն, ազատել է իրավապահ մարմիններին իրենց պարտավորություններից։ Այժմ, ըստ պատգամավորի, նրանք գործելու են նրա անձնական պատկերացումների շրջանակում։
«Սա հիմնված է ոչ թե օրենքի և Սահմանադրության, այլ իշխող ուժի առաջնահերթությունների վրա, որոնք արտահայտվում են ձերբակալություններով, ճնշումներով, անընդունելի միջոցների կիրառմամբ»,- ասել է Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ Գյումրու քաղաքապետի թեկնածուի՝ իրենց գործընկեր Մարտուն Գրիգորյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող ողջ գործընթացն իր նկարագրած իրադարձությունների շրջանակում է։
Պատգամավորի խոսքով՝ անօրինական քայլեր են ձեռնարկվել ոչ միայն Մարտուն Գրիգորյանի, այլև ընդդիմադիր մյուս թեկնածուների նկատմամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 19:38
Четвертый раунд переговоров между Соединенными Штатами и Ираном, который должен был состояться в Риме в субботу, вероятно, будет отложен до следующей недели, сообщаетAxios со ссылкой на три источника.
-
2025-05-01 19:36
Мы пока не получали заявку от Армении о членстве в Евросоюзе. Когда получим, тогда и обсудим. Об этом заявила в интервью радиостанции «Свобода» Комиссар по вопросам расширения ЕС Марта Кос.
-
2025-05-01 19:33
Коррупция маскируется под завесой «личного вопроса». Об этом заявил на своей странице в Facebook правозащитник Рубен Меликян, касаясь обвинений, выдвинутых против Артура Чахояна и Месропа Манукяна.
-
2025-05-01 19:26
Совет по защите прав граждан Арцаха сообщает: