Իմամօղլուն «խլացուցիչ լռություն» է անվանել իր ձերբակալությանն օտարերկրյա կառավարությունների արձագանքը
Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուն, որը ձերբակալվել է Թուրքիայում, կարծում է, որ օտարերկրյա կառավարությունները բավական ակտիվ չեն արձագանքել իր ձերբակալությանը, փոխարենը պահպանել են «խլացնող լռություն»։ Այս մասին նա գրել է The New York Times թերթի սյունակում։
Քաղաքական գործիչը նշել է, որ «սոցիալ-դեմոկրատ առաջնորդները, Թուրքիայի քաղաքների ղեկավարները և նրա սահմաններից դուրս՝ Ամստերդամից մինչև Զագրեբ, ցույց են տվել իրենց խիզախ և սկզբունքային աջակցությունը»։ «Քաղաքացիական հասարակությունը նույնպես չի հուսահատվել, իսկ օտար երկրների կենտրոնական իշխանությունները, նրանց լռությունը խլացուցիչ է»,- գրել է թուրք քաղաքական գործիչը:
Նա, մասնավորապես, նշել է, որ Վաշինգտոնը միայն «մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած վերջին ձերբակալությունների և բողոքի ակցիաների կապակցությամբ», իսկ եվրոպացի առաջնորդները, «մի քանի բացառություններով», չեն կարողացել վճռական դիրքորոշում ընդունել։
Իմամօղլուի խոսքով՝ այս արձագանքը բացատրվում է «դիվանագիտականհաշվարկներով՝ քողարկված որպես ռեալիզմի քաղաքականություն»։ Մասնավորապես, նա գիտակցում է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը մեծացել է Ուկրաինայի հակամարտության և Սիրիայում իշխանափոխության ֆոնին։ «Բայց աշխարհաքաղաքականությունից ելնելով՝ չպետք է անտեսենք արժեքների էրոզիան, հատկապես մարդու իրավունքների խախտումները»,- գրել է քաղաքական գործիչը։ Նրա կարծիքով՝ «Թուրքիայում ժողովրդավարության պահպանումը վճռորոշ է նրա ժողովրդի և աշխարհում ժողովրդավարության ապագայի համար»։
Իմամօղլուն կալանավորվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով։ Նա և իր համախոհները մեղադրանքները համարում են քաղաքականացված, քանի որ 2028թ. սպասվում են նախագահական ընտրություններ, և Իմամօղլուն, ըստ կանխատեսումների և գնահատականների, հնարավորություն ունի մրցելու բարձր պաշտոնի համար։ Ձերբակալությունից հետո Թուրքիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել. առնվազն 1,8 հազար մարդ բերման է ենթարկվել, 260-ը կալանքի տակ է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.