Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2024-ի մայիսին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ով ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնը։
Շիրինյանն անցնում է ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանների բաշխման վերաբերյալ քրեական գործով, որով դատարանը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում էր կայացրել։
Սարգսյանը, ըստ մեղադրանքի, 20218-ին նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել էր բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողի, ինչպես նաև նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձի։
Դատալեքս դատատեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, Շիրինյանը, լինելով հանձնաժողովի անդամ և զբաղեցնելով ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի պաշտոնը, 2018-ի հունվարին Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Շիրինյանի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Գործում ներգրավված են նաև 2018-ին ՊՆ-ում պաշտոններ զբաղեցրած անձինք։
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել էր Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.