ԱԺ․ Լրագրողները կարող էն ԱԺ մուտք գործելիս ունենալ պաստառներ, եթե դրանցում վիրավորանք չկա
Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության՝ պահպանության, անցագրային ու ներօբյեկտային ռեժիմի արդյունավետ կազմակերպման նպատակով տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի շենք մուտք գործելիս կարող են ունենալ պաստառներ, որոնց վրա վիրավորանք կամ զրպարտություն կամ սպառնալիքներ կամ բռնության կոչեր բովանդակող արտահայտություններ չկան: Այս մասին հայտարարությունէ տարածել ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը:
«Այդ պաստառները Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից նախապես կզննվեն անցակետում, որից հետո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ հնարավոր կլինի այդ պաստառները բերել ԱԺ տարածք։
Հարգելի՛ լրագրողներ, խնդրում եմ պահպանել վերոնշյալ կարգը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ԱԺ-ում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։
Սա օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.